Բավ է պառակտվել
11-11-2014 12:57

19 նախարարությունը շատ է. Գագիկ Ջհանգիրյան

«ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին «Հայ ազգային կոնգրեսը» ձեռնպահ կքվեարկի. այս մասին ՀԱԿ-ի անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։Միարժամանակ նա հայտարարեց, որ իրենց կարծիքը դրական է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորելու է Տարածքային կառավարման նախարարության հետ:
Ինչ վերաբերվում է Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարությանը ապա ըստ նրա՝ թեև հասկանում են, ինչի համար են գնում նման նախարարության ստեղծման, բայց չեն հասկանում՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անի Էկոնոմիկայի նախարարությունը, երբ նրա գործառույթների 70%-ը հենց նման հարցերն են:
Ջհանգիրյանը նշեց, թե մեր երկրի բնակչության համար 19 նախարարությունը շատ է և առաջարկեց կրճատել: