Բավ է պառակտվել
06-08-2016 14:28

Ջոն Քերրին ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կրկին հանդես է եկել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության օգտին:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին  հայտնել է, որ «նման մերձեցումը դեռ քննարկվում է, բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք հնարավոր է դրան հասնել»:

Քերրին պնդում է, որ պետք է վերսկսել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի գործունեությունը, հետախուզական տվյալների փոխանակման համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները: Ավելի վաղ Լաոսում Պետքարտուղարության ղեկավարը հույս էր հայտնել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել օգոստոսի սկզբին: