Բավ է պառակտվել
25-02-2016 15:50

Ջոն Քերին խոսել է Սիրիայում պլան «Բ»-ի մասին

Սիրիայի հարցով պլան «Բ»-ն կարող է դառնալ «ավելի առճակատումային», քան հրադադարի ներկա համաձայնագիրն է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ելույթ ունենալով սենատի հատկացումների հարցով կոմիտեի լսումներին՝ Քերին նշել է, որ եթե համաշխարհային հանրությանը չհաջողվի համաձայնության հասնել Սիրիայում հրադադարի հարցով, եթե «Ռուսաստանը և Իրանը շարունակեն կատարել իրենց գործը, մենք կարող ենք անցնել պլան «Բ»-ի իրագործմանը»:
Նրա խոսքով՝ «այդ պլանը կարող է լինել ավելի առճակատումային, և այդ ժամանակ հնարավոր է՝ մենք ամերիկյան կոնգրեսին խնդրենք անելու ավելին»՝ նկատի ունենալով տարածաշրջան ցամաքային ուժեր ուղարկելու թույլտվությունը: Ինչպես ասել է պետքարտուղարը Սենատում, Պենտագոնն արդեն հաշվարկել է, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման համար 15-30 հազար զինվոր կպահանջվի:
«Մոտակա շաբաթներին մենք պետք է ավելի ուշադիր գնահատենք իրավիճակը» ,- ասել է նա:
Իր հերթին, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի ցանկանում քննարկել պահուստային տարբերակներ, որոնք նախատեսում են ռազմական ուժի կիրառումը: