01-10-2016 09:07

Ուորլիք. ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Тwitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ-ը կաշխատի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միջնորդի իր դերում, որի նպատակն է լուծել խնդիրը կողմերի համար ընդունելի կերպով»,- ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարներից, ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: