02-08-2014 19:51

Ըատ Իվան Վոլինկինի դիվորսիոն գործողությունը ռազմականի չեն վերաճի

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը չի վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Ըստ նրա՝ գործը հազիվ թե հասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
՛՛Մենք մտահոգված ենք իրավիճակով, քանի որ հարցերը չի կարելի լոծել ռազմական եղանակով: Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս արագ հաստատվի հրադադարի ռեժիմ, իսկ կողմերը բանակցություններ վարեն՛՛, -նշել է դեսպան և հավել, որ հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայկական կողմի հենակետերի վրա հարձակման քայլեր է ձեռնարկել եւ գնդակոծել սահմանամերձ գյուղերը: