28-07-2014 15:09

Ադրբեջանցի դիվերսնատների նամակները հանձնվել է իրենց հարազատներին. Փաստինֆո


Փաստինֆո-ն հայտնում է. ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ուրբաթ օրը ներկա են գտնվել մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորությանը, վերջինս հուղարկավորվել է ԼՂՀ տարածքում:
ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորության ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ԿԽՄԿ-ն դիմել է՝ մահացած ադրբեջանցի քաղաքացու դիակը իր հարազատներին հանձնելու համար:

Ինչ վերաբերում է մյուս 2 դիվերսանտներին, ապա այս դեպքում էլ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ԼՂՀ իշխանությունները թույլատրել են տեսակցել նրանց, որից հետո դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին: