Բավ է պառակտվել
15-06-2016 12:07

ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը Բալթյան երկրներում կսկսվի 2017թ. հունվարին

Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ազատ գումարտակների կազմում առաջնային ջոկատների տեղակայումը, ինչպես սպասվում է, կսկսվի 2017 թ. հունվարին: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը:

ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հաստատել են Բալթյան երկրներում (Լատվիա,Լիտվա, Էստոնիա) և Լեհաստանում Դաշինքի մեկական գումարտակ տեղակայելու որոշումը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորքի տեղակայմանը, Ստոլտենբերգը հայտնել է, որ այդ գումարտակները լինելու են Դաշինքի հրամանատարների հրամանատարության տակ, մնալու են հյուրընկալող երկրներում ռոտացիոն հիմունքներով և ոչ թե մշտական տեղակայման:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը հայտարարել է, որ յուրաքանչյուր գումարտակ կազմված է լինելու 800-1000 զինծառայողից:
Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ գումարտակների ճշգրիտ կազմը դեռ չի որոշվել: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ նրանք պետք է ինքնապաշտպանության հնարավորություն ունենան և տիրապետեն որոշակի զրահահետախուզական, հակաօդային պաշտպանության և հրետանու հնարավորություններին:

Մանրամասներ կմշակվի դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում `հուլիսի 8-9-ին: Այսպիսով, այս պահին նախատեսվում է որոշել, թե որ երկրներն իրենց վրա կվերցնեն գումարտակների ձևավորման հարցը, ինչպես նաև, թե ստորաբաժանումները երբ և որտեղ կտեղակայվեն:

Մոսկվայում բազմիցս մտահոգություն են հայտնել ՆԱՏՕ-ի պլանների շուրջ և նշել, որ դա կարող է խափանել տարածաշրջանում ռազմավարական կայունությունը: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում, բայց նաև չի պատրաստվում անտեսել Արևմուտքի գործողությունները: