19-12-2015 14:09

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամացույցի լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի: 
«Այո՛, Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը: