Բավ է պառակտվել
12-03-2014 17:04

ՌԴ մշակութային գործիչները սատարել են Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Ուկրաինայի և Ղրիմի հարցում

Թվով 86 մշակութային գործիչներ նամակ են ստորագրել, որում հայտարարել են, որ չեն կարող հանդես գալ որպես անտարբեր դիտորդներ: Չէ՞ որ մեր ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը և ընդհանուր արմատները, իսկ մշակույթը և հոգևոր սկզբնաղբյուրները ընդմիշտ միավորել են մեզ:
Ի պաշտպան ռուսալեզու քաղաքացիների իրավունքների իրենց ստորագրություններն են տվել հայտնի արտիստներ, ռեժիսորներ, երաժիշտներ, թանգարանների տնօրեններ, մասնագիտական ԲՈՒՀ-երի ռեկտորներ, Ռուսաստանի սահմաններում և սահմաններից դուրս հարգանք վայելող մարդիկ՝ Յուրի Բաշմետը, Վալերի Գերգիևը, Ալեքսեյ Բատալովը, Իգոր Բուտմանը, Վասիլի Լանովոյը, Դենիս Մացուևը, Վլադիմիր Սպիվակովը, Օլեգ Տաբակովը, Լյուդմիլա Չուրսինան, Կարեն Շախնազարովը.դժվար է բոլորին թվարկել:
Ցուցակը դեռ հաստատ կհամալրվի, այն բաց է, Մշակույթի նախարարությունը, որը հրապարակել է այն, նոր ստորագրություններ է ակնկալում:
«1943 թվականին իմ հայրը մասնակցել է Սևաստոպոլի և Ղրիմի ազատագրմանը: Նա ինձ չէր հասկանա, եթե ես չարտահայտեի իմ դիրքորոշումը: Անկախ ցանկացած փաստարկներից, բոլորի համար պարզ է, որ Ղրիմը հիրավի պատկանում է ռուս մշակույթին եւ ռուսական մտածելակերպին», - համարում է ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոմիության տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ Կարեն Շախնազարովը:
«Ղրիմը չի կարելի պոկել Ռուսաստանից: Ղրիմը Չեխովն է, Ղրիմը Պուշկինն է, Ղրիմը Սևաստոպոլն է: Եվ Նախիմովի հուշարձանի փոխարեն կտեղադրեն Բանդերայի հուշարձանը, ես դեմ եմ դրան: Եվ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում այդ, հսականում եմ մեր Նախագահին, ով չի ցանկանում թույլ տալ այդ և ցանկանում է վերադարձնել Ղրիմը, որը միշտ պատկանել է Ռուսաստանին», - ասում է ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Բորտկոն: