Բավ է պառակտվել
18-02-2015 08:31

ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավորները շարունակում են լքել կուսակցությունը

Եվս երկու ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավորներ՝ Գրիգորի Մարգարյանը (Գրիշ Բելաջիո) և Հարություն Կարագյոզյանը (Կարամել Հարութը), խմբակցությունից հեռանալու մասին դիմումներ են ներկայացրել: Ինչպես հայտնել են խորհրդարանի մամլո ծառայությունից, Ազգային Ժողովի խոսնակը ստացել է պատգամավորների գրավոր դիմումները: Մասնավորապես, Հարություն Կարագյոզյանը իր դիմումում նշել է, որ հեռացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից, քանի որ կուսակցությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և խաղաղությանը: Իր հերթին Գրիգորի Մարգարյանը հաղորդել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը ինչպես ԲՀԿ-ում, այնպես էլ խորհրդարանական խմբակցության կազմում: Պատգամավորը հայտնել է, որ կշարունակի իր գործունեությունը խորհրդարանում որպես անկախ պատգամավոր: