Բավ է պառակտվել
18-12-2014 10:53

Ղազախստանը հավանություն է տվել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու մասին պայմանագրի վավերացման» մասին օրինագծին, հայտնում է РИА Новости-ն։ 
Ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ Երևանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին։ 
Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են ԵՏՄ-ի մասին պայմանագրով և Մաքսային միության և ԵՏՄ-ի իրավապայմանագրային հիմքով։ 
«Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին մեծ դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների միջև տնտեսական զարգացմանը։ Շնորհիվ Հայաստանի անդամակցության՝ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը»,- նշել է Դոսաևը։ 
Ինչպես նշվում է նիստի ընթացքում տարածված նյութերում՝ Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 7 մլն դոլար է։