Բավ է պառակտվել
14-02-2015 10:47

Ծառուկյանի հայտարարությունը շանտաժ է ազգային անվտանգության հասցեին.պատգամավոր

Այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իշխանությունների` իրենց համար ոչ ճիշտ խոսքերի համար փողոց կհանի հարյուր հազար մարդ՝ նշեց, որ դա ուղղակի շանտաժ է իշխանությունների, պետության եւ ազգային անվտանգության հասցեին. «Նմանատիպ շանտաժներն անընդունելի են»,-մանրամասնեց պատգամավորն ու հավելեց. «Մեր խորհրդի նիստն ավարտվեց բավականին ուշ, իսկ մեկ օր անց կեսօրին Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ հրավիրեց եւ հայտնեց հանրահավաքների մասին: Սա իսկապես վտանգում է մեր ազգային անվտանգությունը: Բայց ինչո՞ւ այդ կոչով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը: Իրենց նիստից ընդամենը կես օր առաջ հնչել էին մտքեր, որոնք մտահոգել էին Գագիկ Ծառուկյանին, խոսքս Սերժ Սարգսյանի հայտարարած չորս կետերի մասին է: Նրա ելույթը ցույց տվեց այն մտահոգությունները, որոնք մենք մեր խորհրդի նիստում հայտնել էինք »: Բանախոսի համոզմամաբ՝ իրենք կամ կգնան բոլոր խնդիրների քաղաքակիրթ լուծման, կամ մենք կարող է ունենանք անցանկալի զարգացումներ, որոնք շահավետ կլինեն արեւմտյան եւ արեւելյան երկրների համար: