Բավ է պառակտվել
07-09-2016 13:05

Թևան Պողոսյան. Ղարաբաղում կարծում են, որ լավագույն պաշտպանությունը նաև հարձակումն է

Առանց ուժեղ Հայաստանի՝ ուժեղ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) չի լինի: Այս մասին ասօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսին ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ուժը Հայաստանի, Ղարաբաղի եւ սփյուռքի միասնության մեջ է:

Ըստ պատգամավորի՝ ապրիլյան լարվածությունից հետո Լեռնային Ղարաբաղում համապատասխան դասեր են քաղել: Այդ իրադարձությունների կրկնվելը բացառելուն ուղղված միջոցառումներից զատ, Ղարաբաղի հասարակության շրջանում արմատավորվում է նոր մտածելակերպ, անվտանգության խնդիրների հանդեպ նոր մոտեցում:

«Եվ ամենակարեւորը՝ առկա է այն ընկալումը, որ լավագույն պաշտպանությունը նաեւ հարձակումն է»,- նշել է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղում շատերը նույնիսկ քննարկել են Պաշտպանության բանակը Զինված ուժերի վերանվանելու գաղափարը: