Բավ է պառակտվել
09-03-2015 12:27

Ցեղասպանության ճանաչման համար նոր հեռանկարներ են բացվել.Թ/. Պողոսյան

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր Եվրոպայում ազդեցիկ քաղաքական ուժ է համարվում, եւ Հայոց ցեղասպանության մասին նրա ընդունած բանաձեւը բարենպաստ հող է ստեղծում Հայաստանի համար։ Այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԺԿ ընդունած բանաձեւին։ Ըստ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կարող ենք ակտիվ աշխատանքներ տանել եվրոպական երկրներում։ Անդրադառնալով Անկարայի կողմից ձեռնարկվող հակազդող միջոցառումներին՝ Պողոսյանը նշեց. «Թուրքիան հակազդում է ոչ միայն այն ժամանակ, երբ մենք որևեւէ հաջողություն են գրանցում, այլ ամեն օր իր շահերն առաջ է տանում։ Անկարան կփորձի սրել իրավիճակը, աղվեսի քաղաքականության կդիմի։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում հանգում է «ապրիլյան դիվանագիտության»։ Մենք արդեն վարժվել ենք այդ քաղաքականությանը ու բարձրացնենք Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն ապրիլի 24-ին այլ միշտ եւ տարբեր միջազգային հարթակներից եւ այնպես անենք, որ Թուրքիան ամեն օր ստիպված լինի դեմ առ դեմ դուրս գալ հայ քաղաքականությանը»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը։