Բավ է պառակտվել
16-03-2015 12:15

Միայն վստահության մթնոլորտում կհաջողվի Եվրանեսթի աշխատանքը. պատգամավոր

Այսօր Եվրանեսթի (ԵՄ+«Արեւելյան գործընկերության» երկրներ) խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի անդամների եւ քաղաքացիական սեկտորի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, թե Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը հաջող կլինի միայն փոխադարձ վստահության մթնոլորտում: Հանդիպումը տեղի է ունեցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում: Նման հարթակը, ինչպիսին Եվրանեսթն է, գոյություն ունի նրա համար, որպեսզի ամրապնդվի համագործակցությունն այնտեղ, որտեղ դա իրատեսական է, հավելել է Զաքարյանը: «Միաժամանակ, եթե «Արեւելյան գործընկերության» երկրների հասարակությունների միջեւ չկա փոխադարձ վստահություն, խորհրդարանականների ցանկացած համատեղ աշխատանք հենց սկզբից անպտուղ է: Ուստի կարեւոր ենք համարում փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»,-հայտարարել է պատգամավորը: Հայաստանի իշխանությունները պատրաստ են այսուհետ եւս աջակցել ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընդգծել է Զաքարյանը: