Բավ է պառակտվել
03-03-2015 11:47

ԲՀԿ պատգամավորը հետ է կանչել մանդատը հանձնելու մասին դիմումը

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է կանչել մանդատը հանձնելու մասին իր դիմումը: Այդ մասին այսօր՝ արտահերթ նիստի ժամանակ, հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ Մանուկյանը համապատասխան դիմումը ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, որում երկրի նախագահը սուր քննադատության ենթարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ կանոնակարգի հայտարարությունը հանձնելուց հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը իրավունք ունի այն հետ կանչել: