Բավ է պառակտվել
07-02-2017 11:41

ԲԿՀ-ական պատգամավորը կհովանավորի ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հովանավոր է գտել, որն էլ վճարելու է իր նախընտրական ծախսերը:
Տեղեկությունների համաձայն այդ հովանավերը լինելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով:
«Դեռ պարզ չէ, թե այդ ցուցակի ո՞ր տեղը նա կզբաղեցնի, բայց այն անցումային կլինի»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ:
Արդեն իսկ հայտնի է, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նրան հաջորդելու է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: