Բավ է պառակտվել
24-11-2014 14:28

Զարուհի Փոստանջյանը նախագահին պետական դավաճանության մեջ է մեղադրել

Այսօր խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության լսումների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարերաց, թե Սերժ Սարգսյանը չպետք է հավանություն տար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին: Փոստանջյանը Ռուսաստանն անվանել է մեռնող պետություն, որտեղ երկու միլիոն չեկիստ է ապրում: Նրանց պահելու ծախսերը գերազանցում են պաշտպանական ծախսերը: «Ահա թե ինչ կարգի երկրի ենք պատրաստվում միանալ»,- հայտարարել է Փոստանջյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանը «չարիք է դարձել» ոչ միայն այլ պետությունների, այլեւ իր ժողովրդի համար: Այնտեղ բնակչութան բեւեռացումն անհավանական չափերի է հասնում, իսկ միլիոնատերերը ամեն տարի բազմապատկվում են: «Ես էլ չեմ խոսում Պուտինի միլիարդավոր խարդախությունների մասին, որոնցից մեկը Սոչիի օլիմպիադան է», - հայտարարել է Փոստանջյանը: Այդպիսի պետության գլխավորած ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը ապազգային է, իսկ դրա ողջ գործունեությունը չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից, հավելել է Փոստանջյանը: Այդ պայմանագրի տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը պետական դավաճանություն է: «Կոչ եմ անում դեմ քվեարկել, իսկ նրանք, ովքեր դա չեն անի, կհամարվեն պետական դավաճաններ», - հայտարարել է Փոստանջյանը: