Բավ է պառակտվել
26-02-2015 12:03

Պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւս լքում է ԲՀԿ խմբակցությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւս լքում է ԲՀԿ-ն: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը դուրս է գալիս խմբակցությունից: Նա ընտրվել էր մեծամասնական կարգով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ից դուրս գալու մտադրություն ունի Մուշեղ Պետոյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Նշենք, որ ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը: Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, սխալմամբ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն առաջիկայում պատրաստվում է հետ վերցնել այդ դիմումը եւ պարզապես դուրս գալ ԲՀԿ-ից՝ խմբակցության կազմում մնալով որպես անկախ պատգամավոր: