18-02-2015 13:02

Գրիգորի Մարգարյանը ԲՀԿ անդամ չի եղել

Պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Այս մասին հայտնել է ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա նշել է հետեւյալը. «Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը: Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»: