Բավ է պառակտվել
24-02-2015 12:17

ԵՏՄ անդամակցությունը կապ չունի տնտեսական վիճակի հետ.Վ. Այվազյան (տեսանյութ)

«Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները» նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն իր ելույթի ժամանակ հարցին անդրադարձավ տնտեսական և քաղաքական դիտանկյունից:
«Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ օժիտի հետևից կռիվը սկսված է, պարզապես դեռ լրիվ այրի չի: Ձեր պայքարը՝ ամպագոռգոռ, լացակումած շատ հասկանալի է»,- ասաց Այվազյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելու համար, որ ընդդիմությունը լուրջ դեր է կատարում ճգնաժամի հարցում: «Ընտրությունները չավարտված բզկտում եք, որ կեղծված են, այդ պատճառով էլ այս վիճակն է լինում, ու ասում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են այս նախադեպը»,- նկատեց նա: Այվազյանը պնդեց, թե ԵՏՄ անդամակցությունը կապ չունի տնտեսական վիճակի հետ, քանի որ նաև ԵՄ տարածքում է ճգնաժամը նկատելի:

Բագրատյանը համակարծիք չէր և տեղից որոշ դիտարկումներ արեց: Այվազյանը հակադարձեց:
Այնուհետև նա անցավ քաղաքական թեմաներին և խորհուրդ տվեց ընդդիմությունը զատել չուզողությունից: «Ընտրություններին չեն մասնակցում և ցանկանում են իշխանափոխություն իրակամացնել ոչ սահմանադրական առումով, և երբ իշխանությունը փորձում է իրեն պաշտպանել ասում են՝ դու դեմակրատ չես»,- եզրափակեց պատգամավորը: