29-05-2015 11:06

Լյուդմիլա Սարգսյանը նեղացավ և լքեց ԱԺ դահլիճը

2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը վիրավորվեց ու հեռացավ դահլիճից. նրան սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին հարց տալու իրավունք չտվեց նիստը նախագահող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Երբ վերջինը դահլիճից հետաքրքրվեց` «Ուրիշ հարցեր», ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ հարց տալու իրավունքից զրկեցիք Լյուդմիլա Սարգսյանին, և նա հեռացավ դահլիճից: «Դե ոչինչ ամեն անգամ ինձանից մեկը պետք է նեղանա՞, թե՞ ոչ»,-ծիծաղելով արձագանքեց Հակոբ Հակոբյանը: «Ես ունեմ իմ մեթոդները, օրինակ` թողում ու հեռանում եմ: Երեք անգամ ձեռք բարձրացրի հենց դեմը նստած, ձայնը տվեց ուրիշներին և այդ դեպքում, բնականաբար, ես անելիք չունեի դահլիճում: Բյուջեի կատարողականը հստակ ուսումնասիրել եմ, գիտեմ թերի և դրական կողմերը»,-իր քայլը բացատրեց Լյուդմիլա Սարգսյանը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանը բացատրեց, որ հերթագրել էր և պատրաստվում էր ձայն տալ մյուս պատգամավորից հետո:«Ես տիկին Սարգսյանին աչքերով բացատրում էի, որ սպասի»,-ժպտալով նկատեց Հակոբյանը: