Բավ է պառակտվել
13-04-2016 12:50

ՀՀ-ն պետք է անվտանգության հարցերում այլընտրանքային դաշնակիցներ փնտրի.Զ.Փոստանջյան

Հայ- ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում: Այս մասին ապրիլի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայաստանում, հիշեցրել է պատգամավորը, տեղակայված է ռուսական ռազմակայան: «Եթե խոսքն ընդամենը ռազմավարական գործընկերության մասին է, մենք պետք է այդ ռազմակայանի համար գումար պահանջենք: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը փաստորեն չի կատարել նաեւ 200 մլն դոլարի վարկի հատկացման պարտավորությունը: Մենք պետք է անվտանգության հարցում այլընտրանքային դաշնակիցներ որոնենք: Կարող ենք դիտարկել Եվրոպական միության ու իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության տարբերակները»,- նշել է Փոստանջյանը: Պատգամավորի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը փաստորեն դաշնակիցներ չունի: