Բավ է պառակտվել
25-02-2015 11:55

ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա ներքաղաքական զարգացումները չեն ազդել .պատգամավոր

Հայաստանի ներքաղաքական զարգացումները որեւէ կերպ չեն կարող ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական զարգացումներն չեն ազդում ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարի վրա, պատգամավորն ասաց. «Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները միայն ներքաղաքական զարգացումներ են, որի արդյունքում Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը եւ ծրագրերը չեն փոխվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում: Ապագայում ինչպիսին էլ լինեն ներքաղաքական զարգացումները, որեւէ ձեւով չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա»: