Բավ է պառակտվել
08-04-2014 13:30

Արդյոք ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական ուժ կդառնա՞

՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարի ընթացքում դրսևորվեց որպես բավականին ակտիվ ուժ, որը ժողովրդի կողքին է ու բարձրացնում է մարդկանց հուզող հարցերը՝ պայքարելով դրանց դեմ: Բազմիցս է կարծիք արտահայտվել այն մասին, որ ՛՛Դեմ եմ՛՛-ը վաղ թե ուշ կարող է դառնալ քաղաքական ուժ: Իսկ ահա այսօր, լրագրողների հետ հանդիպմանը փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը երբեք քաղաքական ուժ չի դառնա, սակայն նախաձեռնության անդամները կարող են համագործակցել տարբեր սուբյեկտների հետ եւ ձեւավորել նոր ձեւաչափ, որը կպահանջի ամբողջական իշխանափոխություն կամ արդար ընտրություններ: ՛՛Նախաձեռնությունը հնարավոր է մասնակցի նոր լայն արդեն ավելի խորքային պահանջներ ունեցող ֆորմատի ձեւավորմանը, այսինքն ոչ թե կուսակցության, որ ցանկանում է գալ իշխանության, այլ ֆորմատ, որը դնում է պահանջ ամբողջական իշխանափոխության, անկախ դատական համակարգի, արդար ընտրությունների, քանի որ «Դեմ եմ»-ի անդամները բազմիցս ասել են, որ իրենք իրականում կողմնակից են լուրջ խորքային փոփոխությունների»,- ասաց նա: Էդգար Վարդանյանը համոզված է, որ միայնակ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը երբեք դա չի անի, սակայն կարող է դառնալ նոր ձեւաչափի ակտիվ մասնակից: