Բավ է պառակտվել
08-04-2014 15:29

՛՛Դեմ եմ՛՛-ը հստակ պահանջներ կներկայացնի ֆինանսներին նախարարությանը

Սահմանադրական դատարանի որոշումն այնպիսի իրավիճակ է ստեղծել, երբ աշխատակիցը որոշման վեցերորդ կետի համաձայն կարող է թույլ չտալ իրենից գանձել 5% պարտադիր վճարը, իսկ գործատուն էլ ստիպված է տույժերի ենթարկվել: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների եւ Կենտրոնական բանկի մոտ` պահանջելով էլեկտրոնային հաշվետվության ձեւը խմբագրելի դարձնել: նախաձեռնության անդամներից մեկը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ակցիայի նպատակն է դնել հստակ պահանջներ եւ ըստ ժամանակացույցի կատարել դրանք: ՛՛Հիմա հաշվետվությունը ինքնաշխատ է լինում, երբ աշխատավարձի չափից կախված պահվում է հինգ տոկոսը: Իսկ հիմա պահանջում ենք, որ գործատուն կարողանա զրոյացնել այդ դաշտը՛՛,-նշեցին նրանք: «Դեմ եմ»-ը հստակ պահանջներ է ներկայացնելու եւ դնելու է հստակ ժամկետներ: Հաշվետվության համապատասխան դաշտը զրոյացնելը միայն առաջին պահանջն է: «Մեր երկրորդ պահանջն այն է, որ անհապաղ ընդունել ակտ, որով կամուրջ հաշիվներին փոխանցված գումարները պետք է արագ հետ վերադարձվեն»,- ասաց Արսեն Մանուկյանը: Եթե Ֆինանսների նախարարությունը բավարարի երիտասարդների պահանջները, նրանք չեն շարունակի բողոքի ակցիան: Նշենք, որ հավաքը սկսվելու է ժամը 12:30-ին ֆիննախի մոտ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Որոշումից մեկ օր անց սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակային օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը: