Բավ է պառակտվել
12-04-2014 16:01

Ապրիլի 18-ին ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունն անակնկալ է պատրաստել իշխանությունների համար

Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին Երևանում մեծ ակցիա է սպասվում ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամների մասնակցությամբ:
Այս մասին, այսօր, հանրահավաքի ժամանակ, հայտնեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ակտիվիստ Գեւորգ Գորգիսյանը: Նա հավելեց, որ մանրամասները չեն հրապարակվելու, ՛՛թող իշխանությունները մի փոքր նյարդայանան՛՛, դա կլինի մեծ անակնկալ նաև օրինապահների համար: ՛՛Մեզնից շատերն արդեն հասցրել են անհեթեթ նամակներ ստանալ «կենտրոնական դեպոզիտաիայից»: Մենք դատական գործ ենք հարուցելու «Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ եւ ովքեր նման նամակներ են ստացել, թող դիմեն մեզ, որ միասնական հանդես գանք դատարանում: Քանի դեռ չի փոխվել ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձեւը, կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը: Աշխատավարձն ստանալու պես կանխիկացնել այն, այդ թվում ավանդները՛՛,-կոչ արեց ակտիվիստը: Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են լինելու, որպեսզի այս 10 տարիներին պետական ունեցվածքը ապարդյուն վատնելու, նաեւ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու համար համապատասխան անձանց եւ կառույցների դեմ վարույթ սկսել: ՛՛Շուտով մեր կայքում կհայտնվի նոր նամակ պահանջի ձեւանմուշ, որը մենք պետք է ներբեռնենք ու ուղարկենք Սերժ Սարգսյանին՝ պահանջելով պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Չենք հանձնվում, մինչեւ հասնենք մեր ուզած արդյունքին:Ինչ տվեց մեզ այս պայքարը: Այս ընթացքում պայքարել ենք մեկ օրենքի դեմ, բայց ստանալու ենք ավելին: Մենք ունենալու ենք նախադեպ, որ ժողովուրդը համախմբվեց եւ հասավ հաղթանակի: Մենք ունենալու ենք բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն՛՛,- սահմանափակեց նա: Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ներդնում է «Դեմ եմ» միասնական համակարգ, որտեղ կհամախմբի բոլոր նախաձեռնող խմբերին եւ անհատներին: