Բավ է պառակտվել
21-04-2014 13:24

ՀՀ կառավարությունը ՛՛Դեմ եմ՛՛ շարժմանը ՛՛լռեցնելու՛՛ միջոց անպայման կգտնի. Տ. Կարապետյան

Ըստ ՛՛Ժողովրդական կուսակցության՛՛ նախագահ Տիգրան Կարապետյանի կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն ապարդյուն է: Նա չի հասկանում, թե մարդիկ ինչու են այդքան ռեսուրսներ վատնում «կուտակայինի» դեմ պայքարելու համար:

՛՛Հա ՛՛Դեմ եմ՛՛, հա ի՞նչ: Պայքարը պետք է լինի ըմբոստ, միանգամից, ժողովրդի կողմից, ոչ թե պայմանավորվեն` արի ըսենց անենք, միավորվենք: Կուտակայինի դեմ պայքարը շեղում է հասարակությանը, սա արմատական հարց չի, խնդիր չի, որի մասին բարձրաձայնվի՛՛,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարապետյանիը ու հավելեց, որ այս պայքարը հաջողությամբ չի պսակվելու:

Ըստ նրա, Կառավարությունը ՛՛Դեմ եմ՛՛-ին լռեցնելու միջոց անպայման կգտնի::

Լրագրողները Կարապետյանին հիշեցրին, որ ապրիլի 18-ին, Հովիկ Աբրահամյանը եկավ ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպման. Տիգրան Կարապետյանն այս դիտարկումից բարկացավ. ՛՛Հա ի՞նչ, խոստումներ տվեց, հա ի՞նչ՛՛:

Կարապետյանը չհստակեցրեց, թե ինչու չի վստահում ՛՛Դեմ եմ՛՛ շարժմանը, միայն նշեց, որ այդքան ռեսուրսներ բնավ չարժե վատնել ՛՛մանր՛՛ խնդիրների վրա:
Հիշեցնենք, որ ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ, որի որոշ դրույթներ թեեւ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվեցին, շարունակում են գործել: