Բավ է պառակտվել
05-04-2014 12:34

՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամներին առանձնապես չի հետաքրքրում Տիգրան Սարգսյանի հրաժարականը

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամները անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականին, նշեցին, որ իրենք չեն պատկերացնում, թե մի օր նախաձեռնության անդամները կլինեն կառավարության կազմում: ՛՛Ինչպե՞ս կարող ենք մտնել կառավարության մեջ: Ես չեմ պատկերացնում, հատկապես որ մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք՛՛,- նշել է ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին, Դավիթը նշել է, որ իրենց թիրախը երբեք չի եղել Տիգրան Սարգսյանի հրաժարականը:  ՛՛Ինձ համար որպես քաղաքացի մեղմ ասած չի հուզում, թե որ ֆիգուրը կփոխարինի նախկին վարչապետին: Իսկ «Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարում է միայն կուտակայինի հակասոցիալական, հակամարդկային, հակասահմանադրական օրենքի դեմ՛՛: Ի դեպ, ըստ խոսակցությունների ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը վաղ թե ուշ կարող է քաղաքական ուժ դառնալ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել էր: