27-09-2016 10:10

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՊՆ-ից news.gisher.ru-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: