Բավ է պառակտվել
05-11-2014 11:29

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: Նոյեմբերի 5-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: