Բավ է պառակտվել
17-03-2015 13:29

Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունը քննարկում է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում եւ քննարկում հայկական եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջեւ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը եւ խորացնել տնտեսական ինտեգրումը: Եվրանեսթը փորձում է նպաստել Արեւելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի հաստատություն, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի համար: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, գործունեությունը եւ ներկայիս քաղաքական եւ տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետեւ ներկայացվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: