Բավ է պառակտվել
16-03-2015 08:46

Արմավիրում վերընտրվել է գործող քաղաքապետը

Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանալով 8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից: Նշենք, որ այլընտրանքային թեկնածու չլինելու պարագայում առաջադրված թեկնածուն կարող է ընտրվել կամ վերընտրվել, թեպետ Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810 ընտրող` ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից: Քվեատուփում առկա 9 246 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 265-ը: