Բավ է պառակտվել
13-05-2015 09:07

ՌԴ-ի գործողությունները հետխորհրդային տարածքում արդարացում չունեն. Թուրքիայի ԱԳՆ

Արդարացնել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի և հետխորհրդային այլ պետությունների հանդեպ անհնար է, կարծում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Անկարան պատրաստ է «կառուցողական դեր» խաղալ Մոսկվայի և Արևմուտքի միջև տարաձայնությունների հարցում, սակայն «ոչինչ չի կարող արդարացել այն, ինչ Ռուսաստանն արել է և շարունակում է անել իր հարևանների հանդեպ», հայտարարել է Չավուշօղլուն։ Որպես առանձին օրինակներ՝ նախարարը նշել է Ուկրաինան, մասնավորապես՝ Ղրիմը, ինչպես նաև՝ Վրաստանը։ 
Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարը հիշեցրել է Անկարայի անհանգստություններն այն կապակցությամբ, որ Ղրիմում թաթարական փոքրամասնության ներկայացուցիչները ճնշումների են ենթարկվում ռուսական իշխանությունների կողմից։
Միևնույն ժամանակ նախարարը կարծում է, որ Արևմուտքը սխալ է թույլ տվել, քանի որ Ուկրաինային դրել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ։ «Ցավոք, թեև Բեռլինի պատը քանդվել է, դա տեղի չի ունեցել մեր գիտակցությունում գտնվող պատի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն։