Բավ է պառակտվել
12-06-2014 10:09

Դավութօղլուն գրոհայիններին սպառնացել է

Թուրքիան հայտարարել է, որ եթե Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող իր քաղաքացիները տուժեն, Անկարայի պատասխանը կլինի կոշտ։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է, որ ոչ ոք չպետք է փորձի իր երկրի համբերությունը չարաշահել:

«Իրաքի եւ Լեւանտայի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Իրաքում թուրքական հյուպատոսությունը։ Նրանց մոտ թուրքական դիվանագիտական առաքելության առնվազն 48 աշխատակից կա։

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել Իրաքին ջիհադիստների դեմ պայքարում։

Իրաքի մտերիմ դաշնակից Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել Բաղդադին ջիհադիստների դեմ պայքարում, որոնք փորձում են պաշտոնանկ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: