Բավ է պառակտվել
04-05-2015 14:15

Դավութօղլուն Գերմանիային` խոսելով Ցեղասպանությունից դուք վիրավորում եք մեզ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Գերմանիայի Դորտմունդ քաղաքում, որի ժամանակ քննադատել է Գերմանիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսելու համար։ «Այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում հնչած ելույթների մասին բաց տեքստով զրուցել ենք կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Մեզ համար անընդունելի է երրորդ կողմի միջամտությունն այս հարցում։ Հայ ժողովրդի հետ հազար տարի Անատոլիայում մեկ հարկի տակ ապրել ենք, և մենք լավ գիտենք, թե ինչպես պետք է հայերի հետ խոսենք ու փորձենք լուծումներ գտնել։ Չենք ցանկանում, որ դուք կամ մեկ այլ երրորդ կողմ որևէ քայլ ձեռնարկի այս հարցում։ Դուք դրանով մեզ վիրավորում եք», – ասել է Դավութօղլուն։