Բավ է պառակտվել
04-05-2016 12:25

Թուրքիան և ՌԴ-ն միմյանց կարիքն ունեն. Դավութօղլու

Սիրիայում ռուսական օդանավը խոցելը ուղղված չէր Ռուսաստանի դեմ. Նման զավեշտալի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշել է, թե Թուրքիան օդանավի հետ կապված միջադեպից հետո բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել։ «Մեր վերաբերմունքը նույնն է։ Մենք ասել ենք, որ Թուրքիան եւ ՌԴ-ն տարիներ ի վեր հարեւան երկրներ են։ Այսօր էլ երկու կարեւոր երկրներ են ներկայացնում։ Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն։ Օդանավի միջադեպը ուղղված չէր Ռուսաստանին։ Սակայն ՌԴ-ն միջադեպն իր դեմ ուղղված քայլ ընկալեց։ Օդանավը մեր օդային տարածքն էր խախտել։ Մենք չենք ուզում Ռուսաստանին մեր դեմ հանել։ Մենք ուզում ենք, որ նախկինի պես ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները շարունակենք։ Ավելին, ուզում ենք նախկինից ավելի լավ հարաբերություններ...»,-ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուն, անդրադառնալով Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու հավանականությանը, նշել է, թե հարկ եղած դեպքում, Թուրքիան պաշտպանելու համար պատրաստ են նաև զորք ուղարկել Սիրիա։