Բավ է պառակտվել
22-04-2015 17:25

Դավութօղլուն կոչ է արել Մերկելին չօգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անձամբ խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Բունդեսթագի հայտարարության տեքստում չներառել «ցեղասպանություն» եզրույթը: Ըստ տեղեկության, երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տվյալ թեմայով հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում Դավութօլուն փորձել է հիմնավորել իր խնդրանքը: Ավելի վաղ հայտնի դարձել այն մասին, որ Գորմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գորմանիայի կառավարությունը համաձայնել են Օսմանյան կայսրությունում 20-րդ դարում տեղի ունեցած հայերի կոտորածները որակել որպես ցեղասպանություն: Քրիստոնեական կուսակցությունների միավորումը և Գորմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որոնք երկրի իշխող կուսակցություններն են, մտադիր են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչչացումները ցեղասպանություն անվանել: Ապրիլի 20-ին վերը նշված խմբակցությունների ղեկավարները Բունդեսթագում համաձայնեցրել են համապատասխան բանաձի տեքստը, որը նախատեսված է ընդունել ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Ինչպես շեշտել է Բեռլինի պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթը, Գերմանիայի կառավարությունը տվյալ ձևակերպմանը կողմ է հանդես գալիս: Ըստ երևույթին, «ցեղասպանություն» եզրույթը կօգտագործի նաև Բեռլինում կայանալիք ոգեկոչման միջոցառումների ժամանակ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը: