11-02-2016 13:00

Դավութօղլուն մեղադրել է ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ: Քանզի, ըստ նրա՝ վերջիններս չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծությունների հետևանքով փախստականների նոր ալիքի ստեղծման մեջ, սակայն Թուրքիայից պահանջում են բացել սահմանները ներգաղթյալների առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Որոշ շրջանակներ մատն էլ չեն շարժի, որ կասեցնեն սիրիական ճգնաժամը: Ռուսական ռմբակոծությունները հարուցում են փախստականների նոր հոսքեր, ու ոչ ոք չի համարձակվում ասել ռուսներին, որ նրանք պարտավոր են դադարեցնել»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Նշենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում «արյան ծովեր» է թափում՝ աջակցելով սիրիացի քրդերին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ի մի շարք անդամներ սիրիացի քրդերին համարում են ամենակարևոր ուժերից մեկը, որոնք ի վիճակի են կռվել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ:
Անկարան նշում է, որ գումարներ են անհրաժեշտ սիրիայից գաղթած 2.5 միլիոն փախստականներին օգնություն ցուցաբերելու համար: