22-04-2015 11:23

Հայկական սփյուռքը ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ 100 տարի առաջ զոհված հայերի համար Հայկական սփռույքը ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից։ «Չնայած այն հանգամանքին, որ Հայկական սփյուռքն ուժեղ և հարուստ կառույց է՝ Հայաստանը աղքատ երկիր է։ Պատճառն այն է, որ սփյուռքը 1915 թվականի իրադարձությունների համար իր պահանջներով սահմանափակում է Հայաստանի զարգացման հեռանկարները։ Այնպիսի տպավորություն է, որ Հայկական սփյուռքը ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից։ Կարծում եմ, որ 1915 թվականի իրադարձություններին քաղաքական գնահատական տալը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Թուրքիան կոչ է անում մոռանալ հայերի և թուրքերի ընդհանուր ցավը, իսկ սփյուռքը թշնամություն է քարոզում մեր դեմ», – ասել է Թուրքիայի վարչապետը։