Բավ է պառակտվել
12-02-2015 11:58

Հայկական սփյուռքը թշնամի չէ մեզ. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 11-ի երեկոյան հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, Թուրքիան հրավիրում է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած կոտորածների հետեւանքով արտասահման հեռացած իր քաղաքացիներին։ «Նրանք մեր սփյուռքն են, օտար սփյուռք չեն»,-ասել է Դավութօղլուն՝ շեշտելով, թե Հայկական սփյուռքն էլ իրենց սփյուռքն է եւ թշնամի չէ։ Դավութօղլուն շեշտել է ազգային փոքրամասնությունների կողմից թուրքական մշակույթում արած մեծ ներդրումները՝ պնդելով, որ առաջին հայկական վեպը թուրքերենով է գրվել։ Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, թե Հայաստանի, Իսրայելի եւ Հունաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բացասաբար չեն ազդել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վրա։ Դավութօղլուի հետ հանդիպմանը մասնակցել են Ստամբուլի «Ակոս» եւ «Ժամանակ» պարբերականների գլխավոր խմբագիրները, Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն եւ ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ։