23-10-2014 09:25

Դավիթ Հարությունյանն է՞լ հրաժարական կտա

«Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջաանակում հիմա էլ խոսում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին: 
Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, որ Հարությունյանից ազատվելու ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ առաջացել է այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները:
 Ի դեպ, վերջին օրերին խոսվում է նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, և, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ»,-գրում է «Հրապարակ»-ը: