Բավ է պառակտվել
30-01-2014 15:45

Գլխավոր մարքսիստը մինչ կենսաթոշակային կուտակային համակարգին անցնելը, խորհուրդ է տալիս հիշել Խորհրդային դառը փորձը

 Այսօր Հայաստանի գլխավոր մարքսիսիտը Դավիթ Հակոբյանը, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց. ՙԵթե Սահմանադրական դատարանը վերջնականապես կասեցնի «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ապա հարկավոր է ցրել այն ընդունած խորհրդարանը՝ որպես «անօրինական գործունեության որջ»: Դ. Հակոբյանի կարծիքով, ՀՀ ՍԴ-ն «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը պետք է ոչ սահմանադրական ճանաչի, քանի որ այն բազմաթիվ թերություններ ունի, որոնցից մեկն այն է, որ երիտասարդներից հավաքած գումարներն ուղարկվում են ծառայելու միջազգային կապիտալին՝ ՀՀ պետբյուջեի մասը լինելու փոխարեն: Գլխավոր մաքսիստը նաև մտահոգիչ համարեց, երիտասարդության 70%-ի այժմ գործազուրկ լինելն ու հարցրեց. ՙՈ՞վ է վճարելու այդ քաղաքացիների կուտակային հաշիվների համար»:
ՙԻշխանությունները հաշվի չեն առնում, թե ինչպիսի հայեցակարգեր կտիրեն Հայաստանում կամ Եվրոպայում 30-40 տարի անց: Պետք չէ մոռանալ Խորհրդային միության ժամանակները, երբ մարդիկ ներդրումներ էին անում, ոչ ոք չգիտեր, որ 90-ականներին երկիրը կապիտալիզմի ճանապարհով է գնալու՚-ընդգծեց բանախոսը:
Հիշեցնենք,որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին որոշել էր մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, այսինքն պարտադիր բաղադրիչը: Մնացած կետերի վերաբերյալ նիստը տեղի կունենա 2014թ. մարտի 28-ին՝ բանավոր ընթացակարգով: