Բավ է պառակտվել
03-11-2014 11:21

Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անհանգստության աղբյուր է.Դևիդ Լիդինգթոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս անհանգստության աղբյուր է: Այդ մասին այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Լիդինգթոնը: Բրիտանացի նախարարը նշեց շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մեծ քանակության զոհերի փաստը: Ընդ որում, նա նշեց, որ Մեծ Բրիտանիան շատ կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմամբ եւ հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների որոնմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին: Միեւնեւյն ժամանակ, նախարարը նկատեց, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի անգամ ուժեղացնի աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին՝ Եվրոպայում եւ տարածաշրջանում կայունությանը սպառնալիք հանդիսացող այս ձգձգված հակամարտության մարդկային ողբերգությունն ընդհատելու համար: «Մենք ցանկանում ենք միջնորդների գործողությունների մեջ առաջընթաց տեսնել», - հայտարարեց բրիտանացի նախարարը: