Բավ է պառակտվել
01-07-2014 10:18

Ցմահ ազատազրկվածները դադարեցրել են հացադուլը. Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները հունիսի 30-ին դադարեցրել են հայտարարած հացադուլը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատապարտյալները հացադուլը դադարեցրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով։

«Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել՝ բողոքելով, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում: