Բավ է պառակտվել
10-04-2015 12:24

Տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները ցանկանում էին ձերբակալվել.ՀՅԴ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությամբ ոտնահարվեց ՀՀ Սահմանադրությունը, պատասխանեց, թե դա պարզ կդառա ձերբակալության ընդհանուր պատկերին ծանոթանալով, որն ըստ նրա՝ այս պահին հայտնի չէ: Ռուստամյանը նշեց, թե ժամանակին իր կողմից արված հայտարարությունը «դժբախտաբար սխալ է ընկալվել», քանի որ դա ընդամենը պետք է զգուշացում լիներ Սեֆիլյանին և մյուսներին. «Բայց դրա փոխարեն վայրահաչոցներ լսեցինք»: «Հենց այդ կանխարգելման հետ է կապված, խոսքը գնում է անթույլատրելի նախապատրաստության մասին, երբ համապատասխան մարմինը կարող է կանխարգելել, ինչն էլ տեղի ունեցավ»,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, թե տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները ցանկանում էին ձերբակալվել: «Պարզ է, որ նման գործողությունները կարող էր բերել համապատասխան վերաբերմունքի»,-ասաց նա և ավելացրեց, որ «Կարող են շարունակել , բայց չպետք է ֆիքսել այդ օրվա վրա»,-ասաց նա: