Բավ է պառակտվել
20-10-2014 15:38

Խորհրդարանական եռյակը բանակցություններ է վարում իշխանությունների հետ.ՀՅԴ

«ՀՅԴ խմբակցությունը չի միացել ոչ իշխանական ուժերի եռյակի նախաձեռնությանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել իշխանության ճգնաժամային իրավիճակի հարցով»,- այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ եռյակի աշխատանքի այսօրվա ոճն անընդունելի է: «ՀՅԴ-ն երբեք թույլ չի տա խոսել նման ոճով: Մենք միանում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնց մասնակցել ենք: Սակայն եթե մեզ հետ չեն քննարկվել այս կամ այն հարցերը, իսկ հետո թուղթ են դեմ տալիս ստորագրելու համար, մենք նման բան երբեք չենք արել ու չենք անելու»,-պարզաբանել է Ռուստամյանը:
Դիտարկմանը, որ գուցե եռյակում համարում են, որ ՀՅԴ-ն ու իշխանությունները գործարքի են գնացել, դրա համար չեն քննարկելի իրենց հետ այդ նախաձեռնությունը« ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է. «Լսեք, նրանք նույնպես բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Նրանք բանակցում են բոլոր հարցերով, հետո կերևա»: