Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Ըստ տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար:
Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև:
Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել:
Աղբյուրների փոխանցմամբ` Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: