22-03-2014 12:24

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Ստեփանակերտում այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման և Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները և թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։  ՀՅԴ Բյուրոյի հրավերով և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտեների, Հայաստանի Գերագույն մարմնի և կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։ Ժողովն անդրադառնալու է նաև տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաև կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։ Այս ամսին ասված է ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության մեջ: