Բավ է պառակտվել
31-07-2015 09:22

«Թուրքական հոսանք» գազամուղի կառուցման բանակցությունները դադարեցված են

Թուրքիային գազի սակագնի զեղչ սահմանելու հարցում համաձայնության չգալու արդյունքում, «Թուրքական հոսանք» գազամուղի կառուցման բանակցությունները Ռուսաստանի և Անկարայի միջև դադարեցված են: Այդ մասին թուրքական կողմը հայտնել է ներկայացուցչության անդամներին: Շինարարությունից առաջ Անկարան ուզում է Մոսկվայից զեղչ ստանալ: «Զեղչը համաձայնեցված է և փաստաթղթերը շուտով ստորագրվելու են»,- այդ մասին դեռ մարտի կեսերին հայտնում էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիլդիզը: «Գազպրոմի»-ի անունից Ալեքսեյ Միլլերը մայիս ամսին նույնպես խոսում էր այդ մասին: Բայց մինչև հիմա կողմերը համաձայնության չեն եկել: Բանակցությունների սառեցման մեկ այլ պատճառ է հանդիսանում կառուցման շուրջ ՌԴ կողմնորոշումը, որ ուզում է կառուցել 4 խողովակաշար 63 մլրդ խորանարդ մետր տարում հզորությամբ, որոնցից մեկը նախատեսված էր լինելու Թուրքիայի, իսկ մյուս երեքը եվրոպական երկրներ համար` շրջանցելով արտահանումը Ուկրաինայի տարածքով: Իսկ ահա, Անկարան ցանկանում է կառուցել միայն մեկ ճյուղ` իր սեփական օգտագործման համար: